Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Հոկտեմբեր

Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը 2 հանդիպում կանցկացնի Մոլդովայի հետ

Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը 2 հանդիպում կանցկացնի 
Մոլդովայի 
հետ

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտզալի  ազգային հավաքականը սեպտեմբերի 25-ին և 26-ին մոլդովական Չորեսկու գյուղի «ՖՄՖ ֆուտզալ արենայում» 2 ընկերական հանդիպում կանցկացնի Մոլդովայի հավաքականի հետ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Խաղերին նախապատրաստվելու համար մեր ընտրանին սեպտեմբերի 18-26-ը մարզական հավաք կանցկացնի Մոլդովայում։ Գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին։

 

Արտյոմ Զաքարյան - «Արարատ-Արմենիա»

Էմին Ղարաբեքյանս - «Երևան»

Սարո Գալստյան - «Լեո»

Գարեգին Մաշումյան - «Լեո»

Հակոբ Ուզունյան - «Լեո»

Ռաֆիկ Մելիքյան - «Արարատ-Արմենիա»

Գեղամ Թումբարյան - «Երևան»

Արամ Սարգսյան - «Երևան»

Միհրան Դերմենջյան - «Երևան»

Արսեն Սարգսյան - «Երևան»

Արթուր Պատատյան - «Երևան»

Ռոդրիգո Բարբոսա - «Նորիլսկի Նիկել» (Ռուսաստան)

Ժոաո Գիլերմե Կարվալյո - «Գազպրոմ» Յուգրա (Ռուսաստան)

Համլետ Մանուկյան - «Սիբիրյակ» (Ռուսաստան

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]