Հասարակական

«ՀայՓոստ»-ը և Երևանի քաղաքապետարանը հայտարարում են նոր համագործակցության մեկնարկի մասին

1 րոպեի ընթերցում

«ՀայՓոստ»-ը և Երևանի քաղաքապետարանը հայտարարում են նոր համագործակցության մեկնարկի մասին

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ՀայՓոստ»-ը և Երևանի քաղաքապետարանը սկսել են նոր համագործակցություն, որով նախատեսվում է մայրաքաղաքի բնակիչների համար առաջարկել նոր ծառայություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՀայՓոստ»-ը տեղեկացնում է, որ այն հնարավորություն է տալիս հաճախորդներին ավելի հարմար և հասանելի եղանակով «ՀայՓոստ»-ի փոստային բաժանմունքում տեղեկանալ հողի հարկի, գույքահարկի և աղբահանության վճարների բոլոր տարիների պարտքերի վերաբերյալ և կատարել վճարում:

«ՀայՓոստը մշտապես փորձում է լուծել հաճախորդների մեծ ու փոքր խնդիրները: Համագործակցության այս ծրագրով մայրաքաղաքի բնակիչները, փոստային բաժանմունք գալով, կարող են իրականացնել հնարավորինս շատ գործարքներ, այդ թվում նաև հողի հարկի, գույքահարկի և աղբահանության վճարումները»,-նշել է «ՀայՓոստ»-ի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը

Մինչև 1000 դրամ աղբահանության վճարների համար միջնորդավճար չի գանձվելու:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում