1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մոսկվան «հասցրել է» իր դիրքորոշումը Բաքվին ադրբեջանա-թուրքական զորավարժությունների վերաբերյալ

Մոսկվան «հասցրել է» իր դիրքորոշումը Բաքվին ադրբեջանա-թուրքական 
զորավարժությունների վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը հայտնել է Բաքվին իր դիրքորոշումը Լաչինում սեպտեմբերի 6-ին մեկնարկած ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժությունների վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ամենշաբաթյա հեռավար ճեպազրույցի ընթացքում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Հայաստանի Հանրային հեռուստաընկերության թղթակցի հարցին, թե ինչպե՞ս է պաշտոնական Մոսկվան վերաբերվում ադրբեջանա-թուրքական սադրիչ զորավարժություններին. ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժությունները Լաչինում չե՞ն խոչընդոտում Լեռնային Ղարաբաղում երկարաժամկետ խաղաղության և կայունության հաստատման ջանքերին՝ հաշվի առնելով այն փաստը, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է ռուսական խաղաղապահ զորամիավորում:

«Ռուսաստանը հասցրել է իր դիրքորոշումը պաշտոնական Բաքվին: Հաշվի առնելով, որ այդ դիրքորոշումը ըմբռնումով է ընդունվել ադրբեջանցի գործընկերների կողմից՝ ձեռնպահ կմնամ հրապարակային մեկնաբանություններից», - պատասխանել է Զախարովան՝ հավելելով, որ ռուսական կողմը մշտական շփման մեջ է ադրբեջանական գործընկերների հետ:

Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի համատեղ զորավարժությունները Լաչինի շրջանում մեկնարկել էին սեպտեմբերի 6-ին: Դրանց նպատակը, ըստ Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարության, « ռազմական գործողությունների ժամանակ ադրբեջանցի և թուրք զինվորականների համագործակցության կատարելագործումն է, ինչպես նաև հրամանատարների մոտ ռազմական որոշումների կայացման և ստորաբաժանումների կառավարման կարողությունների զարգացումը»: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը այդ կապակցությամբ հայտարարել էր, որ պաշտոնական Երևանը թուրք-ադրբեջանական զորավարժությունների անցկացումը Հայաստանի ու Արցախի սահմանների և Լաչինի միջանցքի մերձակայքում գնահատում է որպես դեէսկալացիային միտված քայլերին վնասող գործողություն:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]