Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Այսուհետ Ամանորին ոչ աշխատանքային oրեր կլինեն միայն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը և հունվարի 6-ը      

Այսուհետ Ամանորին ոչ աշխատանքային oրեր կլինեն միայն դեկտեմբերի 31-ը, 
հունվարի 1-ը և հունվարի 6-ը

 

 

 

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամանորյա տոներին այսուհետ ոչ աշխատանքային կլինեն միայն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը և հունվարի 6-ը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կառավարության սեպտեմբերի 16-ի նիստի օրակարգում ընդգրկված չզեկուցվող հարցերի փաթեթի թվում ընդունվել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ներկայացրած նախագիծը «ՀՀ տոների եվ հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին:

Ըստ ներկայացված օրինագծի՝ տոների և հիշատակի օրերի մասին 2001 թ. հունիսի 24-ի ՀՕ-200 օրենքի 1-ին հոդվածը շարադրվել է հետևյալ նոր խմբագրությամբ. «Ամանոր և Ծննդյան տոներ՝ նշվում են դեկտեմբերի 31-ից հունվարի 1-ը ներառյալ (Ամանոր) և հունվարի 6-ը (Սուրբ Ծնունդ և Հայտնություն), ոչ աշխատանքային օրեր»:

Մինչդեռ նախկինում, ըստ նշված օրենքի 1-ին հոդվածի՝ ոչ աշխատանքային էին համարվում դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը՝ որպես Ամանոր, հունվարի 3-ը, 4-ը, 5-ը՝ որպես նախածննդյան տոներ, և հունվարի 6-ը՝ որպես Սուրբ ծննդյան և Հայտնության տոն:

Նոր նախագծով՝ նաև ուժը կորցրած է համարվում օրենքի 1.1 հոդվածը, որի համաձայն ոչ աշխատանքային էր նաև հունվարի 7-ը՝ որպես Մեռելոց հիշատակի օր:

Օրենքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը հիմնավորվում է այն փաստարկով, որ «տոն և հանգստյան օրերը, պայմանավորված ոչ աշխատանքային լինելու հանգամանքով, իրենց ազդեցություն են թողնում  ինչպես համախառն ներքին արդյունքի, այնպես էլ տնտեսության հիմնական ոլորտների արտադրանքի թողարկման ծավալների վրա, արտաքին տնտեսական գործունեության իրականացման վրա, ինչպես նաև տեղական և օտարերկրյա գործընկեր կազմակերպությունների հետ պայմանագրային հարաբերությունների իրականացման վրա»։

Օրենքը ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]