Հայաստանն Իրանին է արտահանձնել 6 դատապարտյալի
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն Իրանին է արտահանձնել 6 իրանցի դատապարտյալի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, իրանական «Irna» գործակալությանը հայտնել է Հայաստանում Իրանի դեսպանությունը:
Նշվում է, որ պաշտոնատար անձանց հանդիպումներից հետո Հայաստանը Իրանին է փոխանցել 6 դատապարտյալի՝ երկրների միջև ստորագրված դատապարտյալների փոխանցման համաձայնագրի հիման վրա:
Ըստ համաձայնագրի ՝ մյուս դատապարտյալներին ևս նախատեսվում է տեղափոխել Իրան: