Հասարակական

Արման Թաթոյանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Սյունիք

1 րոպեի ընթերցում

Արման Թաթոյանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Սյունիք

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Սյունիքի մարզ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՄԻՊ-ից՝ մանրամասնելով, որ կիրականացվեն մի շարք փաստահավաք աշխատանքներ ադրբեջանական զինծառայողների կողմից մարդու իրավունքները խախտող արարքների առնչությամբ, այդ թվում՝ Մ2 միջպետական ճանապարհի Գորիսի Որոտան բնակավայրի հատվածում ադրբեջանական իշխանությունների տեղադրած ոստիկանական հենակետի հետ կապված։

Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչները կլինեն նաև ՀՀ մի շարք զորամասերում։ Տեղի կունենան ուսումնասիրություններ, առանձնազրույցներ զինծառայողների հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում