Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

1.500.000 ՀՀ դրամ կաշառք ստանալու համար մեղադրանք է առաջադրվել հարկային տեսուչներին. ՀՔԾ

1.500.000 ՀՀ դրամ կաշառք ստանալու համար մեղադրանք է առաջադրվել հարկային 
տեսուչներին. ՀՔԾ

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել է ՀՀ ՊԵԿ գլխավոր հարկային տեսուչների կողմից տնտեսվարողից շորթմամբ առանձնապես խոշոր չափերի` 1.500.000 ՀՀ դրամ կաշառք ստանալու դեպք: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից:

Մասնավորապես, պարզվել է, որ Տիգրան Ավետիքյանը և Վարդան Աղազարյանը, զբաղեցնելով ՀՀ ՊԵԿ ՀՎԸՀ հարկային տեսչություն-վարչության ընթացիկ հսկողության տարածքային (Արարատի) բաժնի գլխավոր հարկային տեսուչի պաշտոնները, նախնական համաձայնության գալով միմյանց հետ, շորթմամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դիտավորությամբ 2021 թվականի հուլիսի 16-ին այցելել են անհատ ձեռնարկատեր Ս. Գևորգյանի՝ Մասիս քաղաքում գործող խանութ և տնտեսվարողի կողմից թույլ տրված ենթադրյալ խախտումները հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով չարձանագրելու համար նրանից անձամբ պահանջել են առանձնապես խոշոր չափերով՝ 1.500.000 ՀՀ դրամ կաշառք: Հարկային տեսուչները սպառնացել են կաշառք չտալու դեպքում Ս. Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնել և վերջինիս քրեական պատասխանատվության ենթարկել, որից հետո նա հարկադրված խոստացել է կաշառք տալ հիշյալ պաշտոնատար անձանց:

Տ. Ավետիքյանը և Վ. Աղազարյանը 2021 թվականի հուլիսի 30-ին Ս. Գևորգյանից շորթմամբ ստացել են պահանջված կաշառքի գումարից 1.200.000 ՀՀ դրամը` միաժամանակ պայմանավորվելով մնացած` 300.000 ՀՀ դրամը ստանալ հետագայում, սակայն իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բռնվել են ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Տիգրան Ավետիքյանին և Վարդան Աղազարյան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: 

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]