Հասարակական

Ես այստեղ եմ, աշխատում եմ․ Հայկ Մարությանն իր հրաժարականի լուրերի մասին

1 րոպեի ընթերցում

Ես այստեղ եմ, աշխատում եմ․ Հայկ Մարությանն իր հրաժարականի լուրերի մասին

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն անդրադարձել է իր հրաժարականի մասին լուրերին՝ ըստ էության հերքելով դրանք։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հրաժարականի մասին լուրերի հարցը հնչեցրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Մարկոս Հարությունյանը։

«Քաղաքապետի պաշտոնում նշանակվելու օրվանից այդ հարցը շրջանառվում է, այս տարի լրանում է հոբելյանական 3-րդ տարին։ Ասեմ ավելին, այս տարի պասիվ է շրջանառվում այդ հարցը։ Ես այստեղ եմ, աշխատում եմ»,- ընդգծեց Մարությանը։

Հայկ Մարությանը Երևանի քաղաքապետի պաշտոնում նշանակվել է 2018 թվականի հոկտեմբերի 13-ին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում