Հասարակական

Դատավորի աշխատանքը գրավիչ չէ․ Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուն ներկայացրեց պատճառը

1 րոպեի ընթերցում

Դատավորի աշխատանքը գրավիչ չէ․ Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուն ներկայացրեց պատճառը

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վճռաբեկ դատարանի դատավոր Հովսեփ Բադևյանը ներկայացրեց, թե ինչու դատավորի աշխատանքը գրավիչ չէ, և շատերը չեն ցանկանում որպես դատավոր աշխատել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Բադևյանը նշեց, որ առնվազն վերջին 3 տարիներին նկատվում է դատավորների թափուր տեղերի մեծ ծավալ։

«Դա մի շարք հանգամանքներով է պայմանավորված։ Առաջինը՝ դատավորի աշխատանքը գրավիչ չէ մասնագիտական հանրությունում։ Ինչո՞ւ գրավիչ չէ, որովհետև աշխատավարձ և այլ սոցիալական երաշխիքները շատ ցածր մակարդակի վրա են։ Լավ մասնագետը, բնականաբար, ձգտում է գնալ մասնավոր սեկտոր, որովհետև այնտեղ շատ է վաստակում։ Նաև, պայմանավորված է հասարակության տրամադրվածությամբ։ Դատական համակարգը հասարակության վստահության խնդիր ունի։ Բացի այդ, դատարանների գերծանրաբեռնվածությունն է։ Ցածր աշխատավարձով գերծանրաբեռնված աշխատանքը գրավիչ չէ»,- ասաց Բադևյանը։

Նրա խոսքով՝ վերը նշված հանգամանքներով է պայմանավորված, թե ինչու իրավաբանները չեն ցանկանում դատավոր դառնալ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում