Հասարակական

Երևանում 6-ամյա աղջիկն ընկել է 7-րդ հարկից․ բժիշկները նրա վիճակը գնահատում են ծանր

1 րոպեի ընթերցում

Երևանում 6-ամյա աղջիկն ընկել է 7-րդ հարկից․ բժիշկները նրա վիճակը գնահատում են ծանր

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի շենքերից մեկի 7-րդ հարկից ցած ընկած 6-ամյա աղջկա վիճակը բժիշկները գնահատում են ծանր, սակայն կա դրական դինամիկա։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երեխան գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում։

«Երեխան ունի կրծքավանդակի սալջարդ, թոքերի սալջարդ, կոնքի ոսկրերի կոտրվածքներ, վնասվել է նաև գանգուղեղը: «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկներին հաջողվել է փրկել փոքրիկին, կայունացնել վիճակն ու վերականգնել կյանքի համար անհրաժեշտ ֆունկցիաները: Աղջնակն այժմ գիտակից է, գտնվում է բժիշկների խիստ հսկողության ներքո»,- նշում են ԲԿ-ից:

Փոքրիկի վիճակը ներկա պահին գնահատվում է ծանր, բայց կա դրական դինամիկա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում