1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

1996-2018 թթ. բոլոր ընտրությունները կեղծվել են, բացառություն է 1999-ի «Միասնության» օրինակը. Սիմոնյան

1996-2018 թթ. բոլոր ընտրությունները կեղծվել են, բացառություն է 1999-ի 
«Միասնության» օրինակը. Սիմոնյան

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի՝ Հայաստանում 1996-ից մինչև 2018 թվականն անցկացված բոլոր ընտրությունները, բացի 1999-ի «Միասնություն» դաշինքի օրինակի, կեղծվել են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սիմոնյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ նիստում ԿԸՀ տարեկան հաղորդման քննարկմանն իր ելույթում:

«Ես կարծում եմ՝ այդ ոճով, որով այս պահին աշխատում է ընդդիմությունը, այս հարցի քննարկման պարագայում՝ ճիշտ է, որովհետև, երբ խոսքը գնում է ընտրություն կեղծելու մասին, ավելի քիչ խոսելը և զուսպ լինելը ճիշտ մարտավարություն է, քանի որ Քոչարյանի փաստաբանն ընտրություննեը կեղծելու մասին խոսելիս պետք է շատ երկար հետ նայի»,-ասաց Սիմոնյանը:

Ըստ նրա՝ «Պատիվ ունեմ»-ի ներկայացուցիչները, երբ փորձում են ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի կամ վարչապետի պատգամավոր եղած ժամանակվա խոսքերն իրար հակադրելով տպավորություն ստանալ, թե նախկին ընտրությունները կեղծված չեն եղել՝ ապարդյուն աշխատանք է:

Սիմոնյանը նշեց՝ թեև տարիներ շարունակ ասվել է, որ ընտրությունները կեղծված չեն, բայց հասարակությունը հստակ իմացել է, որ կեղծված են՝ միաժամանակ վստահեցնելով՝ մարդիկ գիտեն, որ ներկայում անցկացված ընտրությունները կեղծված չեն, լեգիտիմ արտահայտում են իրենց քվեարկությունը:

«Ուզում եմ՝ մենք մի բան ֆիքսենք՝ ՀՀ-ում 1996 թվականից մինչև 2018 թվականը բոլոր ընտրությունները եղել են կեղծված, անցկացվել են մեծ խախտումներով: Թերևս, բացառություն կարող է լինել 1999 թվականի «Միասնություն» դաշինքի օրինակը՝ Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի քաղաքական ուժը, որն, իրոք, մեծ համակրանք ուներ հանրության կողմից: Եվ այդ ընտրությունների հետ կապված որևէ կասկած ես չեմ կարող հայտնել»,- ասաց Սիմոնյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]