Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

COVID-ի դեմ պատվաստանյութերն անցել են անհրաժեշտ բոլոր հետազոտությունները. նախարարը պատասխանել է հարցերի

COVID-ի դեմ պատվաստանյութերն անցել են անհրաժեշտ բոլոր հետազոտությունները. նախարարը պատասխանել է հարցերի

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: COVID-19-ի դեմ պատվաստանյութերը, որոնք մասնագիտական կառույցների կողմից հավանության են արժանացել, անցել են անհրաժեշտ բոլոր հետազոտությունները՝ նախակլինիկական և կլինիկական փորձարկումների բոլոր փուլերը, դա փաստված է դեղեր գրանցող պետական մարմինների կողմից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում վստահեցրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով օգտատերերի բարձրացրած հարցերին:

Քաղաքացիների հարցերին, թե արդյոք պատվաստանյութերը բավարար հետազոտվա՞ծ են և համապատասխանո՞ւմ են բոլոր դեղամիջոցներին ներկայացվող որակի պահանջներին, նախարարը դրական պատասխան է տվել:  Նա հիշեցրել է՝ պատվաստանյութերը մոտ երկու դար օգտագործվում են մարդկության կողմից, և օգնել են հաղթահարել տասնյակ հիվանդություններ։

«Ինչքան ինձ հայտնի է՝ այս երկու դարերի ընթացքում մարդկության թիվը, ոչ թե նվազել է, այլ շեշտակի ավելացել՝ նաև պատվաստանյութերի շնորհիվ։ COVID-19-ի դեմ պատվաստանյութերը, որոնք մասնագիտական կառույցների կողմից հավանության են արժանացել, անցել են անհրաժեշտ բոլոր հետազոտությունները՝ նախակլինիկական և կլինիկական փորձարկումների բոլոր փուլերը, և դա փաստված է դեղեր գրանցող պետական մարմինների կողմից։ Ուստի, եթե դուք որևէ դեղ եք ընդունում, այն որակի ստուգման նույն փուլերն է անցել ինչ պատվաստանյութը և եթե չեք վստահում մեկին, պետք է հրաժարվեք ընդհանրապես բոլոր դեղերից»,-գրել է Ավանեսյանը:

Քաղաքացիները նաև հետաքրքրվել են՝ եթե պատվաստումները 100 տոկոսով չեն երաշխավորում, որ մարդը չի վարակվի, ինչո՞ւ պետք է պատվաստվել: Նախարարն ընդգծել է, որ որևէ պատվաստանյութ, դեղամիջոց, բժշկական միջամտություն չի կարող 100 տոկոս արդյունք երաշխավորել: «Այնուամենայնիվ մենք դիմում ենք բժիշկների, բուժվում ենք, հետազոտվում ենք, դեղեր ենք խմում, որոնք ի դեպ ևս ունեն կողմնակի ազդեցություններ, որովհետև այդ ամենը չանելու ռիսկը անգամներով մեծացնում է վատ ելքի հավանականությունը։ Պատվաստանյութերը վերը թվարկված միջամտություններից նվազ վտանգավորն են և բավական արդյունավետ պաշտպանում են մեզ վարակվելուց, իսկ վարակման դեպքում հիվանդությունը ծայրահեղ ծանր տանելուց և մահանալուց»,-նշել է նա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]