Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ադրբեջանա-իրանական սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել

Ադրբեջանա-իրանական սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանա-իրանական սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել, կա վիրավոր։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նշված է Ադրբեջանի գլխավոր դատախազության և  պետական սահմանային ծառայության համատեղ հայտարարության մեջ:

Ադրբեջանական Բոյուք Բահմանլի գյուղի մոտակայքում գտնվող սահմանապահ դիրքի տարածքում սեպտեմբերի 8-ի գիշերը  նկատել են, որ  երեք անհայտ անձ Իրանի կողմից Ադրբեջանի ուղղությամբ խախտել պետական սահմանը: Սահմանախախտները չեն ենթարկվել սահմանապահների նախազգուշացմանը։ Սահմանախախտների փախուստի փորձը կանխելու համար սահմանապահները կրակ են բացել, ինչի հետևանքով սահմանախախտներից մեկը վիրավորվել է, իսկ երկուսին հաջողվել է դիմել փախուստի։

Ձեռքից վիրավորված սահմանախախտը տեղափոխվել է հիվանդանոց: Նա ներկայացել է որպես 1981 թվականին ծնված Իրանի քաղաքացի Զամանի Միրասկեր Միրագա: Սահմանախախտի մոտ հայտնաբերվել է մոտ 11 կիլոգրամ 770 գրամ  դեղորայքի նմանվող նյութեր: Ադրբեջանի պատկան մարմինները դեպքի մասին տեղեկացրել են իրանական կողմին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]