1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Էրդողանը հայտարարել է թալիբների հետ փոխգործակցության անհրաժեշտության մասին

Էրդողանը հայտարարել է թալիբների հետ փոխգործակցության անհրաժեշտության մասին

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել Է Աֆղանստանի իրադրությունը եւ հայտարարել «Թալիբան» շարժման հետ փոխգործակցության անհրաժեշտության մասին, որպեսզի թույլ չտրվի միգրանտների հոսքի աճ: Այդ մասին հաղորդել Է Թուրքիայի ղեկավարի վարչակազմը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Նախագահ Էրդողանը հայտարարել Է «Թալիբան» շարժման հետ փոխգործակցությունը շարունակելու անհրաժեշտության մասին՝ Աֆղանստան հումանիտար օգնություն հասցնելն ապահովելու նպատակով, հակառակ դեպքում պետք Է սպասել միգրացիոն ճնշման ուժեղացման»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

Էրդողանը նշել Է ամենակարճ ժամկետներում եւ առանց նախնական պայմանների ԵՄ-ի եւ Թուրքիայի միջեւ մաքսային միության նորմացման եւ միգրացիոն համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու անհրաժեշտությունը, ասվում Է հաղորդագրության մեջ: Մեկ ամիս առաջ թալիբներն ակտիվացրեցին հարձակումը կառավարական ուժերի վրա:

Օգոստոսի տասնհինգին զինյալները մտել են մայրաքաղաք եւ հաջորդ օրը հայտարարել, որ պատերազմն Աֆղանստանում վերջացել Է, եւ պետության կառավարման ձեւը պարզ կդառնա մոտ ժամանակներս:

Լույս օգոստոսի 31-ի գիշերը ԱՄՆ-ի զինվորականները լքել են Քաբուլի օդանավակայանը՝ վերջ դնելով ամերիկյան գրեթե 20-ամյա ռազմական ներկայությանը Աֆղանստանում:

Սեպտեմբերի 6-ին թալիբները հայտարարել են, որ Փանջշերն աֆղանական 34 նահանգներից վերջինն Է, որը մարտերից հետո անցավ իրենց հսկողության ներքո, եւ հաջորդ օրը հայտարարեցին Աֆղանստանի ժամանակավոր կառավարության կազմը: Այն գլխավորելու Է Մոհամադ Հասան Ահնուդը, որն ԱԳ նախարարության ղեկավարի աթոռն Էր զբաղեցրել «Թալիբան»-ի առաջին կառավարման ժամանակ եւ գտնվում Էր ՄԱԿ-ի պատժամիջոցների ներքո, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]