Զբոսաշրջության կոմիտեն անդրադարձել է Գառնիի տաճարում անցկացված փակ միջոցառմանը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Զբոսաշրջության կոմիտեն ստացել է բազմաթիվ բողոքներ ոլորտի ներկայացուցիչների կողմից Գառնիի տաճարում տեղի ունեցած փակ միջոցառման վերաբերյալ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է Զբոսաշրջության կոմիտեի ֆեյսբուքյան էջում:
«Մենք հետամուտ ենք այս խնդրի շուրջ լայն քննարկումներ նախաձեռնել համապատասխան գերատեսչությունների մասնակցությամբ` պատմամշակութային և զբոսաշրջային նշանակության վայրերում միջոցառումների անցկացումը կանոնակարգելու համար»,- հայտնում է կոմիտեն։
Սեպտեմբերի 4-ին ֆազմաթիվ ֆեյսբուքյան օգտատերեր հայտնում էին, որ Գառնիի հեթանոսական տաճարը փակ է եղել զբոսաշրջիկների համար՝ այնտեղ անցկացվող հարսանիքի պատճառով: