Հոգեբանները 4300 հանդիպում են ունեցել պատերազմից տուժած անձանց հետ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոգեբանները շարունակում են հանդիպել Արցախյան 44-օրյա պատերազմից տուժած անձնանց հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին նշվում է Կառավարության պատրաստած տեսանյութում:
«Պետական աջակցության ծրագրով արդեն ավելի քան 4300 հոգեբանական սեանս է անցկացվել»,- ասված է տեսանյութում:
Գործում է նաև թեժ գիծ՝ 060 834 777:
Մանրամասները Կառավարության պատրաստած տեսանյութում: