Միջազգային

 Կալիֆոռնիայում ձախողվել է Alpha կրող հրթիռի թեստային արձակումը

1 րոպեի ընթերցում

 Կալիֆոռնիայում ձախողվել է Alpha կրող հրթիռի թեստային արձակումը

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան Firefly Aerospace ընկերության Alpha կրող հրթիռը պայթել Է Կալիֆոռնիայում նրա արձակումից մի քանի րոպե անց: Այդ մասին կազմակերպությունը հաղորդել Է Twitter-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Բարձրանալու առաջին փուլի ժամանակ տեղի Է ունեցել արտահաստիքային իրադրություն, որի արդյունքը դարձել Է հրթիռի կորուստը»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Ճշտվում Է, որ հրթիռի արձակումն իրականացվել Է ռազմաօդային ուժերի «Վանդենբերգ» բազայում սեպտեմբերի 2-ին ժամը 18:59-ին (Երեւանի ժամանակով 06:59-ին):

Դա եղել Է Alpha-ի առաջին փորձնական թռիչքը, որն ընկերությունը համարում Է «ոչ մեծ արբանյակների բուռն կերպով աճող շուկայի» համար նախատեսված:

Spaceflight Now պորտալի տեղեկատվության համաձայն, պայթյունը տեղի Է ունեցել արձակումից 2,5 րոպե անց:

Firefly Aerospace ընկերությունը մտադիր Է ավելի ուշ պատմել միջադեպի հանգամանքների մասին: Իսկ առայժմ կազմակերպությունն զբաղվում Է տեղի ունեցածի մասին տեղեկատվություն հավաքելով:

Ավելի վաղ ռադիո Sputnik-ի եթերում փորձագետը ենթադրել Է, թե ԱՄՆ-ի զինվորականները որտեղ են օգտագործելու «Երկաթե գմբեթը», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում