Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական ընտրանին հաղթեց Ֆարերյան կղզիների հավաքականին

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական ընտրանին հաղթեց Ֆարերյան կղզիների հավաքականին

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական ընտրանին ՈւԵՖԱ ԵՎՐՈ Մ-21 որակավորման խմբային փուլի երկրորդ փուլի շրջանակներում Հայաստան Մ-21-ի ընտրանին հյուրընկալեց Ֆարերյան կղզիների հավաքականին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կայացած խաղի մեկնարկում թիմերը փոխադարձ գրոհում էին, սակայն վիճակագրական առավելությունը Հայաստանի ընտրանու օգտին էր: Հայաստանի ընտրանին հանդիպման հաշիվը բացեց խաղի 39-րդ րոպեին, երբ Նարեկ Գրիգորյանը ստանալով գնդակն, այն շեշտակի հարվածով ուղարկեց մրցակցի դարպասը:

Երկրորդ կեսում Հայաստանի երիտասարդական ընտրանին ուներ տարածքային առավելություն և այդ առավելությունը գոլի վերածեց 83-րդ րոպեին, երբ նշանակված 11մետրանոց հարվածն անվրեպ իրացեց Միքայել Միրզոյանը: Հայաստան-Ֆարերյան կղզիներ` 2:0:

Երիտասարդական ընտրանին որակավորման փուլի շրջանակներում հաջորդ հանդիպումն կանցկացնի սեպտեմբերի 7-ին` արտագնա խաղում մրցելով Ուկրաինայի ընտրանու հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում