Հասարակական

Նորոգվում է Գյումրու Վարդանանց հրապարակը

2 րոպեի ընթերցում

Նորոգվում է Գյումրու Վարդանանց հրապարակը

ԳՅՈՒՄՐԻ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորոգվում է Գյումրու Վարդանանց հրապարակը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ աշխատանքներն իրականացվում են սուբվենցիոն ծրագրով` 120 միլիոն դրամ արժեքով ծրագրի 60 տոկոսի գումարը քաղաքային բյուջեից, իսկ մնացածը՝ պետական ֆինանսավորմամբ է։ Ծրագիրը ներառում է հրապարակի միայն երթևեկելի հատվածը՝ մինչև «քարե գորգը»:

Հրապարակի ասֆալտաշերտը հեռացվում է 5 սմ խորությամբ, նույն հաստության էլ կփռվի նոր ասֆալտաշերտը։

Գյումրիի կենտրոնական հրապարակը 8 տարի առաջ էր հիմնանորոգվել, իսկ հաջորդ տարիներին հրապարակին հարող մայթերից երկուսը սալապատվեցին, մյուս երկուսը ՝ ասֆալտապատվեցին։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Գյումրու քաղաքապետարանից՝ մասնագիտական ուսումնասիրություններով ավելի ձեռնտու էր ասֆալտաշերտը քանդել, նորից ասֆալտապատել, քան ամեն տարի ճաքալցումներ անել:

Ջրահեռացման համակարգ չի կառուցվելու: «Հրապարակում ջրահեռացում գոյություն չունի, հետևաբար, ջրահեռացման համակարգ չի լինի, բնական թեքություններով է ջուրը հոսում: Հետիոտնային անցումները՝ 8 մետր լայնությամբ, չորս կողմերով լինելու են սալապատ»,- նշեց Գյումրիի քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի պետ Կնյազ Մանասյանը՝ հավելելով, որ աշխատանքները պետք է ավարտվեն երկու ամսից։

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում