Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Վրաստանում հասարակական տրանսպորտի աշխատանքի սահմանափակումը կտեւի մինչեւ սեպտեմբերի 13-ը

Վրաստանում հասարակական տրանսպորտի աշխատանքի սահմանափակումը կտեւի մինչեւ սեպտեմբերի 13-ը



ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համավարակի դեմ պայքարի միջգերատեսչական համակարգող խորհուրդը Վրաստանում հասարակական տրանսպորտի աշխատանքի սահմանափակումը երկարացրել Է մինչեւ սեպտեմբերի 13-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Խորհրդի նախնական որոշմամբ, հասարակական տրանսպորտի աշխատանքի սահմանափակումը, որը մտցվել Էր երկրի համաճարակաբանական իրադրության բարդանալուց հետո պետք Է գործեր մինչեւ սեպտեմբերի 4-ը:

«Հասարակական տրանսպորտի աշխատանքի սահմանափակումը երկարացվելու Է մինչեւ սեպտեմբերի 13-ը: Սեպտեմբերի 15-ից մինչեւ հոկտեմբերի 4-ը դպրոցներում ուսումնական գործընթացը կվերսկսվի հեռավար ռեժիմով:

Նմանօրինակ կարգավորումը կտարածվի բարձրագույն ուսումնական եւ մասնագիտական ուսումնարանների վրա: Մինչեւ հոկտեմբերի 4-ը կսահմանափակվի դաստիարակչական հաստատությունների աշխատանքը»,-հայտարարել Է Համավարակի դեմ պայքարի միջգերատեսչական համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի ղեկավար Գեորգի Գիբրաձեն, հաղորդել Է Sputnik-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]