Վրաստանում ուսումնական տարին հեռավար ձեւաչափով կմեկնարկի սեպտեմբերի 15-ին
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուսումնական տարին Վրաստանի դպրոցներում, բուհերում եւ քոլեջներում կմեկնարկի հեռավար ձեւաչափով. մասնավորապես հեռավար ուսուցումը երկրում կտեւի սեպտեմբերի 15-ից մինչեւ հոկտեմբերի 4-ը: Այդ մասին հայտարարել Է Համավարակի դեմ պայքարի միջգերատեսչական համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի ղեկավար Գեորգի Գիբրաձեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչ վերաբերում Է պետական եւ մասնավոր մանկապարտեզներին, ապա դրանք աշխատանքը չեն վերսկսի մինչեւ հոկտեմբերի 4-ը: Թե ինչ կլինի հոկտեմբերի 4-ից հետո եւ ինչ չափանիշներով կղեկավարվեն իշխանությունները, պարզաբանել Է կրթության եւ գիտության նախարար Միխայիլ Չխենկելին:
«Մենք որոշել ենք, որ ունենալու ենք տարբերակված մոտեցում: Դա նշանակում Է հետեւյալը. այն քաղաքներում կամ գյուղերում, որտեղ ախտահարման ցուցանիշը 4 տոկոսից ցածր կլինի, ուսումը կսկսվի դասարաններում եւ, համապատասխանաբար, լսարաններում, այսինքն՝ անմիջակա ձեւաչափով: Իսկ այն քաղաքներում կամ գյուղերում, որտեղ ախտահարման ցուցանիշը 4 տոկոսից բարձր կլինի, ուսումը կշարունակվի հեռավար ձեւաչափով»,-նշել Է Չխենկելին:
Դրա հետ մեկտեղ, ինչպես նշել Է նախարարը, այն քաղաքներում եւ շրջաններում, որտեղ հոկտեմբերի 4-ից հետո ախտահարման ցուցանիշը 4 տոկոսից ցածր կլինի, ծնողներին կառաջարկվի ընտրության տարբերակ:
«Եթե ծնողը նախընտրի, որ իր երեխան ուսումը շարունակի հեռավար ձեւաչափով, ապա մենք այդպիսի հնարավորություն կընձեռենք ծնողներին: Համապատասխանաբար, մեր կողմից առաջարկվող տարբերակը լինելու Է առավելագույնս ճկուն»,-նշել Է Չխենկելին, հաղորդել Է Sputnik-ը: