Հասարակական

PROFAL-ի նվերը մայրաքաղաքին. կանաչապատվել է Բրազիլիայի հրապարակը

4 րոպեի ընթերցում

PROFAL-ի նվերը մայրաքաղաքին. կանաչապատվել է Բրազիլիայի հրապարակը

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Բրազիլիայի հրապարակն արդեն ծաղկաշատ և գունեղ է։ Հրազդան մարզադաշտիհարևանությամբ գտնվող,Աթենքի-Վերֆելի-Ծիծեռնակաբերդի փողոցների հատման վայրում՝ շրջանաձև երթևեկության խաչմերուկում գտնվող հրապարակում, PROFAL ընկերության թիմն իրականացրել է տարածքի բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ: Սա PROFAL ընկերության յուրօրինակ նվերն է մայրաքաղաք Երևանին: Այս առիթով PROFAL ընկերությունը Երևանի քաղաքապետարանի կողմից շնորհակալագիր էր ստացել։

PROFAL-ի գլխավոր տնօրեն Էդգար Ավետիսյանը խոսել է Երևանում կանաչապատ տարածքների կարևորության և կանաչապատման նոր մշակույթի մասին է:

- Պարոն Ավետիսյան, ինչո՞ւ ընկերությունը որոշեց կանաչապատել հենց այդ հատվածը։

- Քաղաքային միջավայրի կանաչապատումը պահանջում է գրագետ, հետևողական և լուրջ մասնագիտական մոտեցում: Մենք ունենք կանաչ ճարտարապետության հին ավանդույթներ, բայց այսօր մեր երկրում կանաչապատման մշակույթը բացակայում է, դրա համար էլ կանաչապատված շատ տարածքներ կարճ ժամանակ հետո կրկին ամայանում են: Այդ տարածքներից է նաև Բրազիլիայի հրապարակը. մեր քաղաքի այս՝ բավականին բանուկ և երթևեկելի հատվածը բարեկարգման կարիք ուներ։ Որոշեցինք գեղեցիկ նվեր անել մեր մայրաքաղաքին։ Մշտապես խնամված, կանաչապատ շրջանաձև փոքր հրապարակները քաղաքին լրացուցիչ գրավչություն են հաղորդում:

- Ի՞նչ տեսակի բույսեր են տնկվել Բրազիլիայի հրապարակում։

Երբ մեր լանդշաֆտային ճարտարապետի հետ քննարկում էինք նախագիծն ու գաղափարներ մշակում, որոշեցինք սկզբունքորեն օգտագործել բացառապես բազմամյա բուսատեսակներ: Միամյա ծաղիկները, ինչ խոսք, ավելի մատչելի են, բայց ամեն տարի պետք է քանդել և նորերը տնկել, մինչդեռ բազմամյա ծաղիկների դեպքում մեկ տարի հետո թուփն ավելի է փարթամանում, և մենք ունենում ենք կանաչով ավելի հագեցած ու գեղեցիկ անկյուն: Բրազիլիայի հրապարակի՝ մոտ 400 քմ տարածքում տնկել ենք շուրջ 2170 բազմամյա ծաղիկներ, մշտադալար ծառեր և թփեր, օրինակ՝ դրախտավարդ, թանթռնիկ, գիհի, թույա և այլն։ Օգտագործել ենք մեր քաղաքի բնակլիմայական պայմաններին համապատասխանող բազմամյա ծաղիկներ ու բույսեր։ Ներդրել ենք նաև կաթիլային ոռոգման ժամանակակից համակարգ, արդեն բարեկարգված և կանաչապատված այգու խնամքն ու սպասարկումը ևս իրականացնում է PROFAL-ի թիմը։

- Քաղաքում կանաչ տարածքների ավելացմանն ուղղված ի՞նչ քայլեր է ձեռնարկում PROFAL-ը։

- Կանաչապատումը քաղաքային միջավայրի բարեկարգման և առողջացման արդյունավետ միջոցներից է, և, այս հարցում ցուցաբերելով պրոֆեսիոնալ մոտեցում, մենք ցանկանում են սկիզբ դնել քաղաքի կանաչապատման նոր մշակույթի ձևավորմանը:

Կանաչապատումն այժմ PROFAL GROUP-ի հիմնական ուղղություններից է։ Այս կարևոր ճյուղը զարգացնելու նպատակով մենք շուտով կգործարկենք տարածաշրջանում իր տեսակի մեջ եզակի բուսաբանական այգի՝ Օ2 Gardens-ը, որտեղ ներկայացված են լինելու 1500-ից ավելի բազմատեսակ բույսեր, ծառեր, թփեր։ Մեր թիմը նաև իրականացնում է կանաչապատման լանդշաֆտային դիզայնի, ոռոգման ավտոմատ համակարգերի նախագծման ու տեղադրման ամբողջական ծառայություններ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում