Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

Իսրայելի վարչապետը ցանկանում Է մերձավորարեւելյան կոալիցիա ստեղծել Իրանի դեմ

Իսրայելի վարչապետը ցանկանում Է մերձավորարեւելյան կոալիցիա ստեղծել Իրանի դեմ

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելը մտադիր Է աշխատել արաբական երկրների հետ կոալիցիայի ստեղծման վրա, որոնք ցանկանում են սահմանափակել Իրանի ազդեցությունը տարածաշրջանում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենետը հայտարարել Է օգոստոսի 24-ին The New York Times թերթում հրապարակված հարցազրույցում:

Վարչապետի խոսքով՝ Վաշինգտոնում ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ օգոստոսի 26-ին կայանալիք հանդիպմանն ինքը կներկայացնի այդ հարցի շուրջը նոր ռազմավարական տեսակերպը: «Այն, ինչ մենք պետք Է անենանք, ինչով զբաղվում ենք, ռացիոնալ արաբան երկրների տարածաշրջանային կոալիցիայի ստեղծումն Է, որոնք մեզ հետ մեկտեղ հակահարված կտան եւ կարգելափակեն այդ Էքսպանսիան»,- ասել Է նա:

Ինչպես նշում Է հրատարակությունը, Բենետը չի մտել այդ պլանների մանրամասնությունների մեջ:

Օգոստոսին ավելի վաղ Բենետը Թել Ավիվում ընդունել Է Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բյոռնսին: Նրանք քննարկել են Մերձավոր Արեւելքի իրադրությունն՝ առանձնահատուկ ուշադրություն նվիրելով Իրանին, ինչպես նաեւ համագործակցության զարգացումը հետախուզության եւ անվտանգության բնագավառում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am