Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Ընտրությունների արդյունքներով հաղթահարվեց ներքաղաքական ճգնաժամը. Նիկոլ Փաշինյան

Ընտրությունների արդյունքներով հաղթահարվեց ներքաղաքական ճգնաժամը. Նիկոլ 
Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի իշխանությունը ոչ ուժի դիմեց, ոչ միջնորդի, այլ դիմեց ժողովրդին` արտահերթ խորհրդարանական ընտրություններ նախաձեռնելով:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի բարձր ամբիոնից այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ընտրությունների ինստիտուտը Հայաստանի Հանրապետությունում նորովի դրսևորվեց 2021 թվականին: Երրորդ հանրապետության պատմության միջին վիճակագրական ընտրական ստանդարտը հետևյալն էր. ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակմանը հետևում էին իշխանության կողմից ընտրությունների կեղծման մասին վկայող համոզիչ փաստեր, այդ ամենը զուգորդվում էր հանրային, քաղաքական հուզումներով, ի հայտ էր գալիս կամ ավելի էր խորանում ներքաղաքական ճգնաժամը: 2021 թվականի խորհրդարանական ընտրությունները ունեցան ուղիղ հակառակ ազդեցություն: Ընտրությունների արդյունքներով հաղթահարվեց հանրային, քաղաքական հուզումների մթնոլորտը և ներքաղաքական ճգնաժամը»,- նշեց Փաշինյանը:

ՀՀ վարչապետն ընդգծեց, որ միջազգային դիտորդական առաքելությունների միահամուռ գնահատմամբ 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները եղել են մրցակցային, հիմնարար իրավունքները ու ազատությունները հարգվել են, ընտրությունները եղել են ազատ, քարոզարշավի իրականացման հնարավորությունները եղել են հավասար, ապահովվել է ընտրությունների լուսաբանման սկզբունքը, ընտրությունները համապատասխանել են ժողովրդավարության սկզբունքներին:

«Ներքաղաքական ճգնաժամի և նախընտրական շրջանում հեռուստատեսության եթերում, ըստ էության, չի եղել ոչ մի իշխանամետ հեռուստատեսային ալիք: Սրա փոխարեն գործել են ընդդիմադիր շրջանակներին պատկանող առնվազն 5 հեռուստաալիքներ»,- հավելեց Փաշինյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]