Միջազգային

ՌԴ ԱԳՆ-ում գնահատել են Աֆղանստանում Ռուսաստանի զինվորականներ ուղարկելու անհրաժեշտությունը

2 րոպեի ընթերցում

ՌԴ ԱԳՆ-ում գնահատել են Աֆղանստանում Ռուսաստանի զինվորականներ ուղարկելու անհրաժեշտությունը

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի համար հրատապ չէ Աֆղանստան զորակազմ ուղարկելու հարցը, թալիբները ոչ մեկի ռազմական աջակցության կարիքը չունեն: Այդ մասին, ինչպես տեղեկացնումէ«Արմենպրես»-ը, ՌԻԱ «Նովոստիին» հայտարարելէ ՌԴ ԱԳ փոխնախարար Օլեգ Սիրոմոլոտովը:

«Այդպիսի հարցադրումը հրատապ չէ: Այդպիսի քայլը չէր համապատասխանի մեր շահերին: Բացի այդ, Աֆղանստանի նոր իշխանությունները ձեռնամուխ են եղել երկրում կարգ հաստատելուն եւ ոչ մեկի ռազմական աջակցության կարիքը չունեն»,-նշելէ նա: Իրադրությունն Աֆղանստանում հատկապես սրվելէ վերջին շաբաթներին՝ կապված խոշոր քաղաքների վրա թալիբների հարձակման հետ:

Օգոստոսի 15-ին ԶԼՄ-ները եւ աղբյուրները հաղորդել են, որ խռովարարները վերահսկում են սահմանային բոլոր անցումները: Այդ նույն օրն ավելի ուշ զինյալները հայտարարել են, որ մտել են Քաբուլ եւ իրենց հսկողության տակ վերցրել նախագահական պալատը: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հայտարարել է, որ հեռացելէ երկրից, «որպեսզի կանխի կոտորածը»: Օգոստոսի լույս 16-ի գիշերը «Թալիբանի» քաղաքական գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մուհամեդ Նայիմը հայտարարել է, որ պատերազմն Աֆղանստանում վերջացել է, եւ պետության կառավարման ձեւը պարզ կդառնա մոտ ժամանակներս, հաղորդելէ ՌԻԱ «Նովոստին»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում