Սպորտ

Էլինա Դանիելյանն առաջինը նորանկախ Հայաստանի շախմատիստներից հռչակվեց Եվրոպայի չեմպիոն

1 րոպեի ընթերցում

Էլինա Դանիելյանն առաջինը նորանկախ Հայաստանի շախմատիստներից հռչակվեց Եվրոպայի չեմպիոն

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կանանց հավաքականի առաջատար, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը հռչակվել է Եվրոպայի կանանց 2021 թվականի չեմպիոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Դանիելյանը վերջին տուրում հաղթել է Էստոնիան ներկայացնող Նարվա Մային:

Հայաստանի շախմատի ֆեդերացիան հայտնում է, որ այս հաղթանակը նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին նմանատիպ հաջողությունն է թե´ կանանց, թե´ տղամարդկանց շրջանում:

Դանիելյանը նվաճել է նաև կանանց աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում