Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

 Վրաստանում վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսի զոհ է դարձել 49 մարդ

 Վրաստանում վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսի զոհ է դարձել 49 մարդ

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի բժիշկները վերջին օրվա ընթացքում արել են կորոնավիրուսի 56 հազար 878 թեստ, 34 հազար 374-ը՝ հակագենի, 22 հազար 504-ը՝ ՊՇՌ-թեստ, եւ հայտնաբերվել Է վարակման 5914 նոր դեպք:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Stopcov.ge. կառավարական կայքում:

Համավարակի սկզբից ի վեր երկրում այսօրվա դրությամբ հայտնաբերվել Է վարակման 496 հազար 376 դեպք:

Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում քովիդ- կլինիկաներից դուրս Է գրվել 3316 մարդ, իսկ համավարակի սկզբից վեր վարակը կարողացել Է հաղթահարել Է 432 հազար 506 հիվանդ: Կորոնավիրուսով պայմանավորված բարդությունների պատճառով վերջին օրվա ընթացքում մահացել Է 49, իսկ համավարակի սկզբից ի վեր՝ 6532 հիվանդ:

5914 նոր դեպքերից Թբիլիսիում գրանցվել Է 2298-ը, Աջարիայում՝ 877, Իմերեթում՝ 789, Քվեմո Քարթլիում՝ 355, Շիդա Քարթլիում՝ 318, Գուրիում՝ 188, Սամեգրելո-Զեմո Սվանեթում՝ 313, Կախեթում՝ 452, Մցխեթ-Մթիանեթում՝140, Սամցխե-Ջավախքում՝ 122, Ռաչա-Լեչխումում եւ Քվեմո Սվանեթում՝ 62: Ներկայում Վրաստանում ակտիվ դեպքերի թիվը հասնում Է 57 հազար 312-ի, նրանցից 7029-ը ստացիոնար բուժման կարիք ունեն, 1461-ի վիճակը ծանր Է, նրանցից 327 հոգի միացված են արհեստական շնչառության սարքին:

3450 մարդ գտնվում Է քովիդ-հյուրանոցներում, 46 հազար 833 մարդ բուժընթաց Է անցնում տանը:

Ներկայում կարանտինային տարածքներում գտնվում Է 78 քաղաքացի, ինքնամեկուսացման մեջ Է 51 հազար 513-ը: Դրականության ցուցանիշը (թեստավորում անցածների ընդհանուր թվից ախտահարվածների բաժինը), օգոստոսի 17-ի տվյալներով, կազմում Է 10,40 տոկոս, երկու շաբաթվա ընթացքում՝ 10,71 տոկոս, յոթ օրվա ընթացքում՝ 11,09 տոկոս: Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում հայտնաբերվել Է 2020 թվականի փետրվարի 26-ին, հաղորդել Է Sputnik-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]