Միջազգային

Օտարերկրացիների հոսքը Ռուսաստան եռակի կրճատվել է համավարակի ժամանակ

1 րոպեի ընթերցում

Օտարերկրացիների հոսքը Ռուսաստան եռակի կրճատվել է համավարակի ժամանակ

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստան ժամանող օտարերկրացիների հոսքը եռակի կրճատվել Է 2019 թվականի նախահամավարակի ժամանակաշրջանի համեմատությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրում Է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ՌՏՕԱ):

2021 թվականի առաջին կեսին Ռուսաստան են այցելել գրեթե հինգ միլիոն արտասահմանցի հյուրեր, որոնցից 64,4 հազարը ժամանել են հատկապես տուրիստական նպատակներով: 2019 թվականին թիվը եռակի բարձր Է եղել՝ 15 միլիոն:

Օտարերկրացիների մեծամասնությունն ԱՊՀ-ի երկրներից Է (4,8 միլիոն): Նաեւ հաճախ են Ռուսաստան այցելել Թուրքիայի, Ֆիլիպինների, Չինաստանի, Գերմանիայի եւ Հնդկաստանի քաղաքացիները: Ճշտվում Է, որ այս վարկանիշում տեղերը մեծապես կախված են այն բանից, թե բաց են արդյոք երկրների միջեւ սահմանները, թե առայժմ՝ ոչ:

Ինչ վերաբերում Է զբոսաշրջությանը, ապա այս տարվա առաջին կիսամյակում այցելության հոսքի առաջատարը դարձել Է Կուբան (20,5 հազար այցելություն)՝ մի երկիր, որը երբեք առաջներում տեղ չԷր գտել նույնիսկ այն պետությունների թոփ-10-ում, որոնցից ամենից հաճախ են Ռուսաստան մեկնում տուրիստական նպատակով: Երկրորդ տեղն զբաղեցրել Է Արաբական Միացյալ Էմիրությունները, իսկ երրորդը՝ Թուրքիան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում