Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Երանոսում բարեգործների ներդրումներով իրականացվում են կառուցապատման եւ բարեկարգման աշխատանքներ  

Երանոսում բարեգործների ներդրումներով իրականացվում են կառուցապատման եւ 
բարեկարգման աշխատանքներ

 

ԳԱՎԱՌ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Երանոս համայնքում  բարերարներ Ռոբերտ Շահինյանը եւ Հենրիկ Գասպարյանը հերթական կարեւոր ծրագրերն են իրականացնում։  

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Երանոս համայնքի ղեկավար Սաշա Բավեյանը, բարերարների միջոցներով

Սուրբ Հովհաննես մատուռի հարակից տարածքում տեղադրվելու է 44 մետր բարձրությամբ խաչ` ի հիշատակ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում նահատակված քաջ հայորդիների։ Նրանց ֆինանսական ներդրմամբ այդ տարածքն ամբողջովին բարեկարգվում է։

Կառուցվել է հոսանքի գիծ մինչեւ վերը նշված տարածքը՝ 1 կիլոմետր երկարությամբ, 1,7 կիլոմետր հեռավորությունից կառուցվել է խմելու ջրագիծ պոլիէթիլենային խողովակներով։ Ամբողջովին բարեկարգվելու է համայնքից մինչև Սուրբ Հովհաննես մատուռի ճանապարհը՝ շուրջ 2 կիլոմետր  երկարությամբ։ Բացի այն, որ բարեկարգվում ու կառուցապատվում է համայնքի պատմական հուշարձանի տարածքը, նաեւ ճանապարհ ու ջրագիծ է կառուցվում և, իհարկե, Արցախյան վերջին պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող Սուրբ Խաչը։ Կարեւոր է նաեւ այն հանգամանքը, որ կատարված ներդրումների արդյունքում մեր համայնքում բացվում են ժամանակավոր աշխատատեղեր, մարդիկ լուծում են իրենց զբաղվածության խնդիրը։ Մեր համայնքի անունից մեր երախտագիտությունն ենք հայտնում բարերարներին՝ հայրենաշեն գործերը նախաձեռնելու եւ իրականացնելու համար¦,- նշեց Սաշա Բավեյանը։

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am