Մեկնարկել է Հայաստանի և Ուրուգվայի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ուրուգվայի արտաքին գերատեսչությունների ղեկավարները ժամանել են ՀՀ արտաքին գործերի նախարարություն:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ-ից, մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանի և Ուուրգվայի ԱԳ նախարար Ֆրանսիսկո Բուստիժոնիհանդիպումը՝ ընդլայնված կազմով:
Օգոստոսի 16-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Ֆրանսիսկո Բուստիժոն: Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ նաև ՀՀ վարչապետի, ՀՀ ԱԺ նախագահի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: