Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Վրաստանում համաճարակաբանական իրադրությունը շարունակվում Է մնալ բարդ

Վրաստանում համաճարակաբանական իրադրությունը շարունակվում Է մնալ բարդ

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում վերջին օրվա ընթացքում արվել Է կորոնավիրուսի 50 հազար 937 թեստ. 30 հազար 325-ը՝ հակամարմինների, 20 հազար 612-ը՝ ՊՇՌ-թեստ եւ հայտնաբերվել Է վարակման 5359 նոր դեպք: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Stopcov.ge. կառավարական կայքը:

Համավարակի սկսվելուց ի վեր երկրում այսօրվա դրությամբ հայտնաբերվել Է վարակման 471 հազար 685 դեպք: Ներկայում Վրաստանում ակտիվ դեպքերի թիվը հասնում Է 50 հազար 192-ի, նրանցից 6635-ն ստացիոնար բուժման կարիք ունեն, 1327-ի վիճակը ծանր Է, նրանցից 326 հոգի միացված են արհեստական շնչառության սարքին:

3409 մարդ գտնվում Է քովիդ-հյուրանոցներում, 40 հազար 148 մարդ բուժընթաց Է անցնում տանը: Վրաստանում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով սահմանված կանոնները չպահպանելու համար վերջին երեք օրվա ընթացքում տուգանվել Է 23 օբյեկտ, հաղորդել Է Վրաստանի աշխատանքի տեսչությունը: 23 տուգանվածներից 11-ը իրավական անձինք են, 12-ը՝ ֆիզիկական: Հայտնաբերված կրկնակի խախտումների պատճառով աշխատանքի տեսչությունը փակել Է մի քանի օբյեկտ: Համավարակի պայմաններում սահմանված ռեգուլյացիաների խախտումների համար ֆիզիկական անձինք տուգանվում են երկու հազար լարի (648 դոլար), իսկ իրավական անձինք՝ տասը հազար լարի (3250 դոլար):

Այն դեպքում, եթե օբյեկտում արգելված գործունեությունը տեղի Է ունենում խիստ անհամապատասխանության ֆոնին, տեսուչները որոշում են ընդունում դրա փակման վերաբերյալ: Աշխատանքի տեսչության ներկայացուցիչները ստուգումներ են սկսել ամբողջ Վրաստանում: Համաճարակաբանական իրադրության կտրուկ վատթարացման կապակցությամբ օգոստոսի 10-ից խստացվել Է վերահսկությունը հարսանիքների, հոգեհացերի, հոբելյանների եւ նման սոցիալական միջոցառումների, ինչպես նաեւ գիշերային ակումբների ու ռեստորանների գիշերային աշխատանքի արգելքը կատարելու համար, հաղորդել Է Sputnik-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]