1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Երիտասարդ ըմբիշները մեծ կազմով են մեկնում աշխարհի առաջնությանը  

Երիտասարդ ըմբիշները մեծ կազմով են մեկնում աշխարհի առաջնությանը

 

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական Ուֆա քաղաքում կայանալիք ըմբշամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում Հայաստանը ներկայացնող մարզիկների կազմը հայտնի է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հաղորդում է ֆեդերացիան: Ազատ ոճում Հայաստանը կներկայացնեն Մանվել Խնձրցյանը (57 կգ), Լևիկ Միքայելյանը (61 կգ), Դավիթ Մարգարյանը (65 կգ), Նարեկ Հարությունյանը (70 կգ), Արմեն Մուսիկյանը (74 կգ), Սերգեյ Սարգսյանը (92 կգ), Լյովա Գևորգյանը (125 կգ), իսկ հունա-հռոմեական ոճում` Գառնիկ Հովհաննիսյանը (55 կգ), Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Գևորգ Սուքիասյանը (63 կգ), Սահակ Հովհաննիսյանը (67 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Սամվել Գրիգորյանը (77 կգ), Կարեն Խաչատրյանը (82 կգ), Վիգեն Նազարյան (87 կգ), Հայկ Խլոյանը (97 կգ), Ռազմիկ Քուրդյանը (130 կգ):

Երիտասարդական ԱԱ-ն կկայանա 16-22-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]