Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Նիժնի Նովգորոդում տեղադրվել է կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի հուշարձանը

Նիժնի Նովգորոդում տեղադրվել է կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի հուշարձանը

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիժնի Նովգորոդում կանգնեցվել է կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի հուշարձանը:

Ինչպես  տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Նիժնի Նովգորոդի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: Կոմպոզիտորի հուշարձանը գտնվում է Արամ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի մոտ: Բացման արարողությանը ներկա է եղել Նիժնի Նովգորոդի ղեկավար Յուրի Շալաբաևը։

Նա տեղեկացրել է, որ հուշարձանի հարակից տարածքի բարեկարգումը կավարտվի մոտ ժամանակներս. այստեղ պետք է ավելի շատ բուսականություն լինի, տեղադրվի լուսավորություն: Քաղաքի ղեկավարը նշել է, որ հուշարձանի շուրջ տարածությունը պետք է լցված լինի կյանքով, լինի թեմատիկ՝ կապված կոմպոզիտորի ստեղծագործության կամ երաժշտության հետ:

Հուշարձանի քանդակագործը Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի նկարիչների միջազգային ֆեդերացիայի անդամ Միքայել Սողոյանն է:

Նիժնի Նովգորոդի արվեստի դպրոցի ուսումնադաստիարակչական աշխատանքների գծով փոխտնօրեն Սվետլանա Իսաևան ասել է, որ Խաչատրյանի երաժշտությունը ոգեշնչման և անձնական մոտիվացիայի աղբյուր է շատ ստեղծագործողների համար:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am