Քաղաքականություն

Իշխանական և ընդդիմադիր խմբակցությունները ԱԺ հանձնաժողովների հարցով քննարկում չեն ունեցել

2 րոպեի ընթերցում

Իշխանական և ընդդիմադիր խմբակցությունները ԱԺ հանձնաժողովների հարցով քննարկում չեն ունեցել

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր և իշխանական խմբակցությունները խորհրդարանական հանձնաժողովների նախագահների թեկնածուների հարցով քննարկում չեն ունեցել. իշխանությունից պնդում են, թե ընդդիմադիրները պատրաստ չեն քննարկման:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Մեր գործընկերներն այս պահի դրությամբ պատրաստ չեն այդ քննարկմանը: Մենք միշտ բաց ենք քննարկման համար, ես բազմիցս դիմել եմ, որ այդ քննարկումը տեղի ունենա, բայց մեր գործընկերները պատրաստ չեն այդ քննարկմանը, ուստի շարժվում ենք այնպես, ինչպես օրենքն է թելադրում»,-ասաց Սիմոնյանը:

Եթե ընդդիմությունը որոշի իրեն հասանելիք հանձնաժողովների համար նախագահի թեկնածու չներկայացնել, ապա ԱԺ նախագահի խոսքով, դրանք մեխանիկորեն անցնում են իշխող խմբակցությանը: Կան հանձնաժողովներ, որոնք իշխանությունը գտնում է, որ պետք է անպայման լինեն իրենցը, ունեն որոշում:

Սիմոնյանը հիշեցրեց, որ ինքն ասել էր, թե ավելի ճիշտ կլինի, որ ԱԺ փոխնախագահի պաշտոնում թեկնածու առաջադրվի «Պատիվ ունեմ» խմբակցությունից, բայց ընդդիմադիր երկու խմբակցություններն իրենք են որոշել, որ պետք է առաջադրվի «Հայաստան» խմբակցությունից Իշխան Սաղաթելյանը:

ԱԺ փոխնախագահի ընտրությունից հետո խորհրդարանը պետք է անցնի մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում