Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Թալիբները գրոհում են ոստիկանության կենտրոնակայանն Աֆղանստանի նահանգում

Թալիբները գրոհում են ոստիկանության կենտրոնակայանն Աֆղանստանի նահանգում

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թալիբան» շարժման զինյալներն օգոստոսի 4-ի առավոտյան սկսել են ոստիկանության կենտրոնակայանի գրոհն Աֆղանստանի հարավ - արեւմուտքի Հիլմենդի նահանգի վարչական կենտրոն Լաշքարգահ քաղաքում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել Է Աֆղանստանի Ariana News հեռուստաալիքը:

Նահանգային ոստիկանության հրամնատարությունը հայտնվել Է դարանում: Վիրավորվել Է ոստիկանության պետը: 40 խաղաղ բնակիչ Է զոհվել, ավելի քան 150-ը տարբեր աստիճանի վերքեր ստացել Աֆղանստանի կառավարական զորքերի եւ թալիբների միջեւ ծավալված երեք օրվա կատաղի մարտերի ընթացքում Լաշքարգահի նկատմամբ վերահսկողության համար:

Օգոստոսի 3-ին թալիբներն այնտեղ զավթել են տարածաշրջանային պետական հեռուստառադիոկենտրոնի շենքը: Աֆղանական բանակի 215-րդ զորակազմի հրամնատար գեներալ Սամի Սադաթը քաղաքի բնակիչներին հորդորել Է «հեռանալ իրենց տներից, քանի որ բանակը թալիբներից քաղաքի մաքրման լայնընդգրկուն գործողություն Է պլանավրում»: Հուլիսի սկզբին «Թալիբան» շարժումը վերահսկողության տակ Է վերցրել հինգ երկրների՝ Իանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, ՉԺՀ-ի եւ Պակիստանի հետ սահմանների երկայնքով Աֆղանստանի շրջանները՝ արեւմտյան կոալիցիայի զորքերի դուրսբեման ֆոնին:

Ինչպես հայտարարել Է Աֆղանստանի զինված ուժերի նոր հրամանատար գեներալ Վալի Մոհամադ Ահմաձայը, բանակի համար առաջնահերթություն Է երկրի հիմնական քաղաքների, սահմանային անցումների եւ խճուղիների պաշտպանությունը թալիբներից: Նրա խոսքով՝ թալիբների պարագլուխները մտադիր են նախ կտրել հիմնական ճանապարհները, որոնցով կատավրում Է ապրանքների մատակարարումը, իսկ այնուհետեւ հարձակում ծավալել քաղաքների եւ շրջանների վրա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am