Արցախի պաշտպանության բանակը Ջրականում հայտնաբերել և տարհանել է մեկ զինծառայողի աճյուն
20:07, 29 Հուլիս 2021
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի պաշտպանության բանակի զինծառայողների մասնակցությամբ հուլիսի 29-ին զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվել են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում, և դրանց արդյունքում հայտնաբերվել և տարհանվել է մեկ զինծառայողի աճյուն։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:
«Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։
Նշենք, որ զինադադարից հետո մինչ օրս Արցախի գրավյալ տարածքներից տարհանվել է 1619 աճյուն»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում