Արցախի պաշտպանության բանակը Ջրականում հայտնաբերել և տարհանել է մեկ  զինծառայողի աճյուն

20:07, 29 Հուլիս, 2021

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի պաշտպանության բանակի զինծառայողների մասնակցությամբ հուլիսի 29-ին զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվել են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում, և դրանց արդյունքում հայտնաբերվել և տարհանվել է մեկ  զինծառայողի աճյուն։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:

«Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։

Նշենք, որ զինադադարից հետո մինչ օրս Արցախի գրավյալ տարածքներից տարհանվել է 1619 աճյուն»,- ասվում է հաղորդագրության մեջ: 


© 2009 ARMENPRESS.am