1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայկ Մարտիրոսյանը իր կարիերայի լավագույն արդյունքն է համարում Շահրիյար Մամեդյարովի նկատմամբ հաղթանակը

Հայկ Մարտիրոսյանը իր կարիերայի լավագույն արդյունքն է համարում Շահրիյար Մամեդյարովի նկատմամբ 
հաղթանակը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ Հայկ Մարտիրոսյանը գոհ է Սոչի քաղաքում կայացած աշխարհի գավաթի խաղարկությունում իր գրանցած արդյունքներից:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Մարտիրոսյանը շեշտեց, որ նմանատիպ մրցաշարերը լուրջ նախապատրաստական փուլ են պահանջում: «Առաջին անգամն էր, որ մասնակցում էի աշխարհի գավաթի խաղարկության և հասա մինչը 1/8 եզրափակիչ: Ինձ համար մեծ պատիվ էր նմանատիպ մրցաշարում Հայաստանը ներկայացնելը: Աշխարհի գավաթի խաղարկությունն այն բարդ մրցաշարերից է, որտեղ կարող ես միանգամից լքել պայքարը: Կարիերայիս լավագույն արդյունքն այն էր, որ հաղթեցի Շահրիյար Մամեդյարովին, որը աշխարհի 5 լավագույն շախմատիստներից մեկն է»,-ասաց նա:

Մարտիրոսյանի խոսքով` 1/8 եզրափակիչում ևս պետք է հաջողության հասներ, սակայն հոգնածությունն իրենն ասաց:

«Մրցաշարն իսկապես հաջող դասավորվեց ինձ համար, ես գոհ եմ այն արդյունքից, որը եղավ»,-շեշտեց նա:

Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայկ Մարտիրոսյանը հասավ մինչև 1/8 եզրափակիչ: 3-րդ շրջանում էլ նա պայքարից դուրս թողեց Ադրբեջանի ուժեղագույն շախմատիստին՝ Շահրիյար Մամեդյարովին: Ավելի վաղ պայքարից դուրս էին մնացել Գաբրիել Սարգսյանը, Շանթ Սարգսյանը, Հովհաննես Գաբուզյանը և Էլինա Դանիելյանը: Իսկ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ գրոսմայստեր Լևոն Արոնյանն առհասարակ չի մասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը առողջական խնդիրների պատճառով: Արոնյանն աշխարհի գործող գավաթակիրն է:

Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունն այս տարի անցկացվում է ռուսաստանյան Սոչի քաղաքում: Տղամարդկանց մրցաշարին մասնակցում են 206, իսկ կանանց մրցաշարին՝ 103 մասնակից: Այն կեզրափակվի օգոստոսի 6-ին:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]