Կրակային պարապմունքին զինծառայողները դրսևորել են բարձր պատրաստվածություն
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զինծառայողների հմտությունները կատարելագործելու նպատակով հուլիսի 29-ին 2-րդ զորամիավորման հրաձգարաններից մեկում անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ անձնակազմը դրսևորել է բարձր պատրաստվածություն։