Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Պատմության հետագծով  

Պատմության հետագծով  

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1914 թ. հուլիսի 28-ին սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը: Եվրոպայում ծագած համաշխարհային պատերազմը շարունակվել է մինչեւ 1918 թ. նոյեմբերի 11-ը։ Պատերազմին, որը ժամանակին բնութագրվել է որպես պատերազմ բոլոր պատերազմներին վերջ տալու համար, մասնակցել է ավելի քան 70 միլիոն զինվորական, որոնցից 60 միլիոնը՝ միայն Եվրոպայում, ինչի արդյունքում այն դարձել է խոշորագույն պատերազմներից մեկը պատմության մեջ։ Ըստ գնահատականների՝ 9 միլիոն զինվորական եւ ավելի քան 7 միլիոն խաղաղ բնակիչ է զոհվել այս պատերազմում։ Զոհերի մեծ թվի պատճառ են եղել նաեւ տեղի ունեցած ցեղասպանություններն ու 1918 թ. բռնկված գրիպի համաճարակը. ամբողջ աշխարհում մահացել է 50-100 մլն մարդ:

-1794 թ. հուլիսի 28-ին Փարիզում մահապատժի են ենթարկվում Ֆրանսիական հեղափոխության քսաներկու գործիչ:

-1821 թ. հուլիսի 28-ին Պերուն անկախացավ Իսպանիայից:

-1951 թ. հուլիսի 28-ին տեղի է ունենում Ուոլթ Դիսնեյի «Ալիսը հրաշքների աշխարհում» անիմացիոն ժապավենի առաջին ցուցադրությունը:

-1995 թ. հուլիսի 28-ին Հնդկաստանի իշխանությունների որոշումով Բոմբեյ քաղաքն ստանում է Մումբայ անվանումը:

-1937 թ. հուլիսի 28-ին ծնվել է Ֆրանսիս Վեբերը՝ հայկական ծագում ունեցող ֆրանսիացի կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր եւ դրամատուրգ: Մի առիթով Վեբերն ասել է. «Ես մելամաղձոտ եմ գուցե այն պատճառով, որ մայրս հայ է...»: Նրա ծնողները գրողներ են եղել. մայրը՝ հայ, հայրը՝ հրեա։

-1976 թ. հուլիսի 28-ին Չինաստանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետեւանքով մահացավ մոտ 655.000 մարդ:

-1992 թ. հուլիսի 28-ին Աֆղանստանում արգելվեց կանանց ցուցադրել հեռուստատեսությամբ:

-1741 թ. հուլիսի 28-ին մահացել է Անտոնիո Վիվալդին՝ իտալացի կոմպոզիտոր, ջութակահար, մանկավարժ, դիրիժոր։ Ինչպես նաեւ եղել է կաթոլիկ եկեղեցու քահանա։ Վիվալդին եղել է իր ժամանակների ամենահայտնի եւ ամենասիրված վիրտուոզ ջութակահարներից մեկը: Այժմ նրա որոշ գործիքային ստեղծագործություններ եւ հատկապես նրա 4 կոնցերտները՝ հայտնի որպես «Տարվա եղանակներ», ներառվում են դասական երաժշտության երգացանկի ամենահայտնի ստեղծագործությունների մեջ։

-1750 թ. հուլիսի 28-ին մահացել է Յոհան Սեբաստիան Բախը՝ բարոկկո դարաշրջանի գերմանացի կոմպոզիտոր, երգեհոնահար եւ ջութակահար։ Բախը երաժշտության պատմության մեջ մեծագույն երգահաններից է, պոլիֆոնիայի վարպետ, կյանքի ընթացքում գրել է 1000-ից ավելի ստեղծագործություն։ Բախի մահից հետո նրա երաժշտությունը գրեթե մոռացվել է, նորից բացահայտվել է 19-րդ դարում ռոմանտիկ երգահանների, մասնավորապես՝ Ֆելիքս Մենդելսոնի կողմից։

Ա. Հ.


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]