Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Սեպտեմբեր

Էսթետիկ վիրաբուժություն, ստոմատոլոգիա, պատվաստումներ. ՀՀ-ում բժշկական զբոսաշրջությունը զարգանալու հնարավորություն ունի

Էսթետիկ վիրաբուժություն, ստոմատոլոգիա, պատվաստումներ. ՀՀ-ում բժշկական 
զբոսաշրջությունը զարգանալու հնարավորություն ունի

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ-ում բժշկական զբոսաշրջության հիմնական ուղղություններից են էսթետիկ վիրաբուժությունը, ստոմատոլոգիան, վերջին շրջանում էլ կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումները:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը:

«Պատվաստումների համար ՀՀ ժամանող օտարերկրացիները բավականին մեծաթիվ են, մեր փոփոխությունն էլ հսկայական դեր խաղաց: Նրանց՝ պարտադիր 10 օր այստեղ գտնվելը խթանում է զբոսաշրջությանն ընդհանուր առմամբ, քանի որ անգամ տուրիստական գործակալություններն են 10-օրյա փաթեթներ կազմել, որպեսզի վերջին 10-րդ օրն էլ իրականացվի պատվաստման գործընթացը»,- նշեց Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ դեռևս զարգացման փուլում գտնվող ուղղություններից էլ արյունաբանությունն ու ուռուցքաբանությունն է, ինչի համար որոշակի բազա է հավաքվում, որպեսզի հանդես գան միջազգային գործընկերների շրջանում:

«Այս ուղղությամբ հաջողված փորձ էլ ունենք արդեն՝ ՀՀ-ում առաջին անգամ կատարվել է ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստում»,- ասաց Գևորգ Սիմոնյանը:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]