Սպորտ

Տոկիո-2020. Լողորդ Արթուր Բարսեղյանը չհաղթահարեց որակավորման փուլի արգելքը

1 րոպեի ընթերցում

Տոկիո-2020. Լողորդ Արթուր Բարսեղյանը չհաղթահարեց որակավորման փուլի արգելքը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի լողի հավաքականի անդամ Արթուր Բարսեղյանը մեկնարկեց Տոկիոյի Օլիմպիական խաղերում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի լողի 100 մետր ազատ ոճի որակավորման փուլում Բարսեղյանը գրանցեց 49.78 արդյունք` բարելավելով անձնական ռեկորդը, բայց դուրս չեկավ կիսաեզրափակիչ (կիսաեզրափակիչ դուրս են գալիս 16 լավագույն արդյունք գրանցած մարզիկները):

Արթուր Բարսեղյանը ևս մեկ մեկնարկում կունենա հուլիսի 30-ին` 50 մետր ազատ ձևում: Պայքարը կսկսվի Երևանի ժամանակով 14:00-ից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում