Հայաստանում աճել է հրդեհների թիվը
10:38, 27 Հուլիս 2021
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռեկորդային շոգ եղանակով պայմանավորված՝ հրդեհների թիվը Հայաստանում աճել է. 2021 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում գրանցվել է հրդեհների 5 տոկոսանոց աճ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Այս տարի հրդեհների գերակշռող մասը գրանցվել է խոտածածկ տարածքներում:
Ամռան ամիսներին հրդեհների առաջացմանը նպաստում են նաև բնության գրկում իրենց հանգիստն անցկացնող քաղաքացիները՝ անզգուշության հետևանքով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում