Հասարակական

Ռուբեն Վարդազարյանը դատական հայց է ներկայացրել ԲԴԽ-ի դեմ

1 րոպեի ընթերցում

Ռուբեն Վարդազարյանը դատական հայց է ներկայացրել ԲԴԽ-ի դեմ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարձրագույն դատական խորհրդի նախագահ (լիազորությունները կասեցված) Ռուբեն Վարդազարյանը դատական հայց է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդի դեմ` պահանջելով վերականգնել ԲԴԽ նախագահի լիազորությունները: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից: Հայցադիմումը դատարան մուտք է եղել հուլիսի 21-ին:

Ռուբեն Վարդազարյանը պահանջում է վերացնել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի /նախագահի/ լիազորությունների կասեցումը:

Բարձրագույն դատական խորհուրդը որոշում էր կայացրել Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները կասեցնել որպես դատավոր և որպես ԲԴԽ անդամ (նախագահ)՝ մինչև վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթի ավարտը:

Ավելի վաղ, դատախազությունը հայտնել էր, որ Ռուբեն Վարդազարյանի դեմ քրեական գործ է հարուցվել, որը կապված է նրա մասնագիտական գործունեության հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում