Հասարակական

Սուբվենցիոն ծրագրով Սպանդարյանում կառուցվում է ոռոգման համակարգ

1 րոպեի ընթերցում

Սուբվենցիոն ծրագրով Սպանդարյանում կառուցվում է ոռոգման համակարգ

ԳՅՈՒՄՐԻ,23 ՀՈՒԼԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակում մեկնարկել են Շիրակի մարզի Սպանդարյան համայնքի ոռոգման ներքին ցանցի համակարգի կառուցման աշխատանքները։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ ծրագրի նախնական արժեքը 25 մլն 378 հազար դրամ է, որից 16 մլն 495 հազարը հատկացնելու է պետությունը։

«Մինչ այժմ համայնքում ոռոգումն իրականացվել է բնական առուներով, ոռոգման սեզոնին ջրային կորուստները հասել են 50 տոկոսի։ Ոռոգման նոր համակարգի գործարկումը կնպաստի համայնքում գյուղատնտեսական աշխատանքների բարելավմանը, 5 հա-ից ավելի ցանքատարածքներ կդառնան ոռոգելի՝ 10 հա-ի փոխարեն կոռոգվի 15 հա։ Արդեն իրականացվել են խրամուղու փորման, ընթացքի մեջ են կիսախողովակների տեղադրման աշխատանքները։ 1 022 մ հողային առուները կփոխարինվեն մետաղական կիսախողովակներով»,-«Արմենպրես»-ին հայտնեցին Շիրակի մարզպետարանի տեղեկատվության բաժնից:

ԱրմենուհիՄխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում