«Երևանյան բեսթսելեր». «Եվայի երազն» ամենապահանջվածն է. մանկական, հունիս, 2021
5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես»լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ հունիսիվաճառքի տվյալների:
Առաջին հորիզոնականում էԱրիս Ռաֆֆիչի «Եվայի երազը»հեքիաթ-վիպակը: «Եվայի երազը» իրականության ու հեքիաթի յուրօրինակ զուգորդում է՝ ուղղված թե՛ փոքրերին, թե՛ մեծերին: Այն հետաքրքիր պատմություն է փոքրիկ աղջկա մասին, որը, հայտնվելով զարմանալի մի աշխարհում, իր կյանքի վերաբերյալ նոր ու կարևոր բացահայտումներ է անում՝ սովորելով խիզախել, ներել ու սիրել:
Երկրորդ հորիզոնականում է«Շաղգամը»հեքիաթը, որը հայտնի է բոլոր փոքրիկներին:Աթաբեկ Խնկոյանիայս ստեղծագործությամբ որքա՜ն սերունդներ են իմաստություն ձեռք բերել:
Երրորդ տեղում է«Բոքոնիկը» գիրքը:Բոքոնիկի մասին հեքիաթը հանդիպում է ռուսական և ուկրաինական բանահյուսություններում, ինչպես նաև ունի իր նմանակները շատ այլ ժողովուրդների մոտ: Սյուժեն հանդիպում է նաև սկանդինավյան, գերմանական, ուզբեկական, թաթարական և այլ հեքիաթներում:
Չորրորդ հորիզոնականում«Երեքխոզուկները»մանկական հեքիաթն է: Գիրքը փոքրիկներին հնարավորություն է տալիս ծանոթանալու երեք խոզուկների արկածներին:
Հինգերորդ տեղում է«Գայլն ու յոթ ուլիկները»գիրքը:ԳրիմԵղբայրներիայս հեքիաթը հրատարակվել է 1812-1815 թվականների հեքիաթների շարքում: Սյուժեն շատ հայտնի է ու պարզ, այն ծանոթ է յուրաքանչյուր փոքրիկի:
«Շունն ու կատուն»գիրքը վեցերորդ հորիզոնականում է: Այս հեքիաթի սյուժեի մասին կարելի է ընդհանրապես չխոսել, քանի որ այն ծանոթ է յուրաքանչյուր փոքրիկի:ՀովհաննեսԹումանյանիայս հեքիաթը սիրված է շատերի կողմից:
Յոթերորդ հորիզոնականում է«Ովէապրումտնակում»հեքիաթը: Հայտնի մանկագիրՎլադիմիր Սուտեևիհեղինակած և արդեն քանի-քանի սերունդների գերած ստեղծագործությունը կօգնի երեխային բացահայտել իրեն շրջապատող աշխարհը: Չէ՞ որ փոքրիկներն աշխարհին նայում են լայն բացված աչքերով: Նրանց հետաքրքիր է ամեն ինչ՝ օրինակ, ինչու է փայտփորիկը հարվածում ծառին, ինչու է սարդը սարդոստայն հյուսում և այլն: Այս գրքից փոքրիկ ընթերցողները կիմանան կենդանիների բնակության վայրերի մասին:
Բոլոր ժամանակների ամենաընթերցվող հեղինակներից մեկի`ՀովհաննեսԹումանյանի«Հեքիաթներ»ժողովածուն ութերորդն է: Թումանյանի գործերը պահանջված են բոլոր սերունդների կողմից, դրանք հաճույքով են ընթերցում նաև մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները:
Իններորդ հորիզոնականում էՋ. Ք. Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը»գիրքը: Ծնողներին կորցնելուց հետո Հարրի Փոթերն ապրում է մորաքրոջ ընտանիքի հետ, որտեղ տղային հալածում են, նվաստացնում և գրեթե կիսաքաղց պահում: Սակայն երբ լրանում է Հարրիի տասնմեկ տարին, նրան հրավիրում են Հոգվորթս` աներևակայելի մի դպրոց, որտեղ կարող են սովորել միայն բացառիկ` կախարդական ունակություններով օժտված պատանիներն ու աղջիկները:
Հովհաննես Թումանյանի«Փիսիկի գանգատը»ստեղծագործությունը տասներորդ հորիզոնականում է: Հայտնի գործն այս անգամ ներկայացվում է ինքնատիպ պատկերազարդումների և փազլի միջոցով:
«Երևանյանբեսթսելերը»ներկայացրեցՌոզաԳրիգորյանը
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Դարան-Հայ գիրք» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66)գրախանութներիև գրատներիցանցերը:
Աստղանիշովնշվածգրքերըցանկվերադարձածներնեն:
Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
1 | նոր | ![]() |
Արիս Ռաֆֆիչ «Եվայի երազը» |
Անտարես | 100 |
2 | * | «Շաղգամը» | Բուկինիստ | 74 | |
3 | -1 | ![]() |
«Բոքոնիկը» | Բուկինիստ | 64 |
4 | +3 | ![]() |
«Երեք խոզուկները» | GSM | 61 |
5 | 0 | ![]() |
«Գայլն ու յոթ ուլիկները» | Բուկինիստ | 56 |
6 | -3 | ![]() |
«Շունն ու կատուն» | Բուկինիստ | 56 |
7 | -6 | ![]() |
«Ով է ապրում տնակում» | Բուկինիստ | 53 |
8 | * | ![]() |
Հովհաննես Թումանյան «Հեքիաթներ» |
Բուկինիստ | 51 |
9 | -1 | ![]() |
Ջ. Ք. Ռոուլինգ «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը» |
Զանգակ | 47 |
10 | -4 | ![]() |
Հովհաննես Թումանյան «Փիսիկի գանգատը» |
Բուկինիստ | 44 |