Հասարակական

Իրականացվում է «Արթիկ քաղաքի փակված քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում» պիլոտային ծրագիրը 

1 րոպեի ընթերցում

Իրականացվում է «Արթիկ քաղաքի փակված քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում» պիլոտային ծրագիրը 

ԳՅՈՒՄՐԻ,21 ՀՈՒԼԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Հարմարվողականության հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվում է «Արթիկ քաղաքի փակված քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում» պիլոտային ծրագիրը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` ծրագրի նպատակն է կլիմայի գլոբալ փոփոխության պայմաններում բարձրացնել բնական և գյուղատնտեսական լանդշաֆտների հարմարվողականության մակարդակը, կանխարգելել ջրհեղեղները և նվազեցնել դրանց հետևանքները, վերականգնել կլիմայի փոփոխությամբ և մարդածին ազդեցությունների հետևանքով խախտված բնական լանդշաֆտը, բարձրացնել բնակչության` կլիմայի փոփոխության և հարմարվողականության վերաբերյալ գիտելիքների մակարդակը։

Ծրագրի առաջին բաղադրիչով իրականացվելու են 30 հա հանգստի գոտու և 10 հա անտառպուրակի շինարարական աշխատանքներ, ծրագրի 2-րդ բաղադրիչով նախատեսված ջրհեղեղների կանխարգելման և կառավարման շինաշխատանքները գտնվում են ընթացքի մեջ:

ԱրմենուհիՄխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում