Տեղի է ունեցել Հ.Յ. Դաշնակցության Արեւմտյան Ամերիկայի 55-րդ շրջանային ժողովը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սույն թվականի հուլիսի 15-18-ը տեղի է ունեցել Հ.Յ. Դաշնակցության Արևմտյան Ամերիկայի 55-րդ շրջանային ժողովը, «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեցին ՀՅԴ գրասենյակից:
Ժողովին իր մասնակցությունն է բերել շրջանի 18 կոմիտեությունների 16-ը, մասնակցել են նաև «Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան» արևմտյան շրջանի և ՀՅԴ «Շանթ» ուսանողական միության 130 պատգամավոր, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչներ և այլ շրջաններից հրավիրյալներ:
Ժողովը հանգամանորեն քննել է շրջանի և շրջանավարտ Կենտրոնական Կոմիտեի գործունեությունը և տվել համապատասխան գնահատական:
Միաժամանակ, մանրամասն անդրադարձ է կատարվել առաջիկա տարվա գործունեությանը, հատկապես՝ կազմակերպական, քաղաքական և գաղութային բնագավառներում, կատարվել են մատնանշումներ և ճշտվել է հաջորդ երկու տարիների գործունեության ընթացքը: Շրջանային ժողովը վերահաստատել է Հայաստանի և Արցախի ժողովրդին զորակցելու իր հաստատակամ կամքը և շրջանի հավատարմությունը ՀՅԴ ընտանիքին:
Ժողովը ընտրել է նաև նոր Կենտրոնական Կոմիտե հետևյալ կազմով. Զարեհ Աճեմյան, Զանգու Արմենյան, Հարմիկ Բաղդասարյան, Խաչիկ Թազյան, Լևոն Պարոնյան, Լաուրա Հակոբյան, Տարոն Տեր-Խաչատուրյան, Ստեփան Բոյաջյան, Վիգեն Պապիկյան, Հովիկ Սալիբա, Զոհրապ Քահուեճյան, Մայք Քելեշյան, Քրիս Քեոսյան: