Շառլ Միշելը կայցելի Հայաստան
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կայցելի Հայաստան:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը որոշումէ ստորագրել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գլխավորած պատվիրակության՝ ՀՀ այցի կազմակերպչական աշխատանքների մասին, որը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում:
Շառլ Միշելի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում կլինի հուլիսի 16-17-ը: