Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մինչ օրս վերադարձրել ենք 104 ռազմագերի, շարունակելու ենք աշխատել այդ ուղղությամբ. Փաշինյան

Մինչ օրս վերադարձրել ենք 104 ռազմագերի, շարունակելու ենք աշխատել այդ 
ուղղությամբ. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածաշրջանային կայունության եւ փոխվստահության հաստատմանը խոչընդոտող կարեւոր գործոն է այն փաստը, որ ի հեճուկս իր ստանձնած պարտավորությունների՝ Ադրբեջանը մինչեւ օրս չի վերադարձրել բոլոր հայ ռազմագերիներին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին կառավարության նիստի սկզբում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Ամեն դեպքում՝ միջազգային մեր գործընկերների հետ համագործակցությամբ մինչեւ օրս մենք կարողացել ենք վերադարձնել 104 ռազմագերի: Մենք շարունակելու ենք աշխատել մեր ռազմագերիների վերադարձի ուղղությամբ, Ղարաբաղի հարցի համապարփակ կարգավորումը,  սահմանների սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքները, տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը եղել են կան եւ լինելու են մեր առաջնահերթությունների շարքում»,- ընդգծեց վարչապետի պաշտոնակատարը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանն այս ապակառուցողական գործողություններով ոչ միայն խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարությունը, այլ նաև փորձում է խաթարել հունվարի 11-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ապրիլի 13-ի հայտարարությամբ նախատեսված խաղաղ բանակցությունները և տարածաշրջանային կայունությունն ընդհանրապես։

«Ադրբեջանի նման գործողությունները մարտահրավեր են միջազգային իրավունքին և բոլոր այն ուժերին, որոնք շահագրգռված են տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմամբ, եւ մենք շարունակելու ենք մեր խորհրդակցությունները եւ համագործակցությունը այդ ուժերի հետ»,- ասաց Փաշինյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]